Գլխավոր

Հայրենիքը Սկսվում է...
ՊԳԵԴ ՀԿ-ն՝ Մարզաշխարհում
Երկրապահը Պարգևատրեց ՊԳԵԴ-ին
ՊԳԵԴ Նախաձեռնությամբ՝ Հերոսի Անվան Լսարանի Անվանակոչում
Բարի գալուստ «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Երիտասարդական Հասարակական Կազմակերպության պաշտոնական կայք

 

Հարգելի բարեկամ

manukyanՊատիվ ունեմ հայտնելու, որ մեր երիտասարդական կառույցը գործում է 2011թ-ից` Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոն անվանումով:  2014թ-ի փետրվարի 20-ից ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մենք գրանցվեցինք  որպես «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» երիտասարդական հասարակական կազմակերպություն:

Դպրոցի գործունեության ընթացքում մի քանի հարյուր երիտասարդներ մասնակցել են բազմաթիվ դասընթացների, սեմինարների, հեռուստատեսային նախագծերի, երիտասարդական քննարկումների և միջազգային ֆորումների, որոնք կրում են շարունակական բնույթ, ուսանել են ՀՀ-ում մեծ հեղինակություն վայելող միջազգային երիտասարդական-ուսումնական ծրագրեր իրականացնող դպրոցներում, հնարավորություն ստացել հանդիպելու օտարերկրյա և ազգային քաղաքական-հասարակական տարբեր գործիչների, հեղինակավոր ԲՈւՀ-երի առաջատար դասախոսների և մշակութային ականավոր գործիչների:

Դպրոցի ուսումնական ծրագրերի շրջանակներում մեր Դպրոցի երիտասարդները հնարավորություն ունեն ստանալ գիտելիքներ՝ հետևյալ առարկաներից

  • Քաղաքագիտություն
  • Իրավագիտություն
  • Կառավարման սոցիոլոգիա և հոգեբանություն
  • Լրագրություն և հասարակայնության հետ կապեր (PR)
  • Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն
  • Դիվանագիտական արարողակարգ և գործարար էթիկետ
  • Կոնֆլիկտների կառավարման արվեստ և իրավիճակի վերլուծություն
  • Հասարակագիտություն (աշխարհընկալում և կյանքի հմտություններ)

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց»-ի նպատակը, գիտելիքների մատուցման հետ միաժամանակ, կիրառական հմտությունների և կարողությունների մատուցումն է, ավագ տարիքի դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում օգտակար լինելը, իսկ երիտասարդներին՝ սեփական արժանիքների և որակների դրսևորման, կայացման, ինչպես նաև տեսակետների տարածման հարթակի ապահովումը:

Մեր Դպրոցը հանդիսանում է նաև բանավեճի ակումբ, որտեղ յուրաքանչյուրն՝ անկախ իր սեռից, տարիքից, համոզմունքներից, կուսակցական պատկանելիությունից և դավանած գաղափարախոսությունից, իրավունք կունենա ուսանել և ստանձնել պատասխանատու դերակատարում՝ դպրոցի հարկի ներքո և հասարակության մեջ:

Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը, կայքի ընձեռած հնարավորություններն ու բաց շփումը հնարավորություն կտան համատեղ և գործընկերային միջավայրում համաքայլ շարժվել շարունակական կրթությունը նախընտրող պատանիների և երիտասարդության պահանջներին՝ բաց երկխոսության և արդյունավետ առաջարկների միջոցով:

Տեսնել ավելին

 

Արդյունավետ համագործակցության ակնկալիքով` Գևորգ Մանուկյան

Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի հիմնադիր-ղեկավար,
 «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Երիտասարդական Հ/Կ Նախագահ: